Հայկական հին մասնագիտություններ

Քաղաքում շատ էին, այսպես կոչված, «դուքանները», որոնցում աշխատում էին մեկ կամ երկու հոգի, այսինքն՝ վարպետն ու աշակերտը։ Այդ ժամանակահատվածում կար երեք կարևոր գործարաներ դրանցից էր ապակու, թնդանոթաձուլական և վառոդի։ Այդ ժամանակ հայտնի էր մոտ 70 արհեստ: Ես կխոսեմ դրանցից երկուսի մասին:

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։
Հնակարկատ կոշկակարները, որոնց «փինաչի» էին ասում, շատ էին հին Երևանում։ Մտնում էին բակ, լուռ կանգ առնում, ձեռքի տոպրակը դնում գետնին։ «Փինաչին եկավ, փինաչի՛ն»,- կանչում էին հարևանները, իսկ երեխաները ծաղրում էին. «Փինաչի, փինաչի, գործդ գործի նման չի»։
Կոշկակարը, առանց ուշադրություն դարձնելու երեխաներին՝ գոռում էր. «Պաչինկա. չուստ, սանդալ, բասանոչկա»։
«Փինաչին» տոպրակը բացում էր ու ձեռքն առնում մուրճը, կաշվի կտորները, բիզը։ Նա կարողանում էր ոչ միայն տեսքի բերել հին, ծռմռված կոշիկը, այլև նոր ներբան կամ կրունկ էր սարքում, գեղեցիկ կտրում եզրերը, տոպրակից ինչ-որ ներկ էր հանում, քսում կողերին ու ասում. «Տիկին-խանում, համեցեք»։