Նկարագրություն Վենետիկ  քաղաքի և պատմական ակնարկ տեղի Հայ գաղթականությում


Վենետիկը, բանաստեղծների ու նկարիչների կողմից պաշտված, նշանավոր գրողներից երգված ու հռչակված այդ քաղաքը, որ արդեն 1600 տարի է գրեթե: 

Հռոմեական հսկա պետության ճգնաժամին, երբ բարբարոս խառնիճաղանջ հրոսակների գլուխն անցած Ռադագասներ, Ալարիկոսներ, Ատթիղասներ ավեր ու անապատ էին դարձնում ամբողջ Իտալիան և ամենուր արյամբ ու աճյունով էին գծում իրենց ընթացքը, հին Վենետների սերունդները, այդ վայրագների սարսափից մղված, Պատավիոն և Աքուիլեա քաղաքներից գաղթելով, իրենց համար ապաստան գտան Ադրիականի ծովախորշի ամայի կղզիների վրա տեղացի աղքատ ձկնորսների հետ խառնվելով՝ մի փոքր հասարակություն կազմեցին, և 421 թվականին Ռիալտո կոչվող կղզու վրա մի տասնյակ շենք կառուցելով, Սուրբ Հակոբ Առաքյալին նվիրված եկեղեցիով հանդերձ, որ մինչև այսօր կանգուն է: Սա է, ահա, Վենետիկի սկզբնավորման պատմությունը: Այնուհետև օրեցօր աճում է բնակիչների թիվը, շենքերը բազմանում են,  կղզիները կամուրջներով կապվում են իրար, և սրանց օրինակին հետևելով՝ գալիս հասնում են ուրիշ փախստականներ ևս, Ադրիականի խաղաղ ջրերում բարբարոս սրերից պաշտպանվելու համար: Եվ այդպես, Վենետիկի շուրջը կանգնում են նորանոր կառույցներ, ավաններ, որոնք փոխադարձ սիրով ու առնչություններով դաշնակցելով իրար հետ, կազմում են հանրապետություն, որի վարչական կենտրոնն է դառնում Վենետիկը, որտեղ յուրաքանչյուր ավան կամ քաղաք ունենում է իր ներկայացուցիչն ու ատենակալը: Ձկնորսության արհեստը սկսում է չբավականացնել՝ հոգալու համար այդ ժողովրդի պահանջները կարիքը նրանց մղում է երկարացնելու իրենց ձեռքերը ծովի ու ցամաքի վրա, և այդպես սկսում են  քաղաքների ու ծովեզրյա բնակիչների հետ վաճառականության առաջին փորձերը: Կարճ ժամանակում Վենետիկն այնքան է զարգանում ուժով ու հարստությամբ, որ Վեցերորդ դարի կեսին Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր Բելիսարիոս և Ներսես հայկազն քաջ սպարապետները պատշաճ են համարում Վենետիկի օգնությանը դիմել՝ Իտալիան արևելյան կայսրության գավազանի ներքո նվաճելու համար:

Արտաշես և Սաթենիկ

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ըստ առասպելի՝ ալանները կողոպուտի նպատակով ներխուժում են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է գալիս նրանց դեմ պատերազմի: Արտաշեսը կռվի ժամանակ գերի է վերցրել ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չհարձակվել Հայոց աշխարհի վրա: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել մյուս ափին գտնվող Արտաշեսին և գերել նրան իր իմաստուն խոսքերով, գեղեցիկ արտաքինով և Արատշեսը սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին։ Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել

Սուրբ Թարգմանչաց տոնը 

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: 1979 թվականից սկսած հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը տոնվում է տարին երկու անգամ:

Continue reading “Սուրբ Թարգմանչաց տոնը “

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է Տարոնի Խորնի կամ Խորոնք գյուղում, մոտավորապես 410-415 թթ. մեջ (ստույգ թվականն անհայտ է): Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Ոսկեդարի մտավոր ու քաղաքական գործիչ, պատմահայր, թարգմանիչ, վարդապետ և ճգնավոր էր Խորենացին։ Նա մեծարվել է՝ Պատմահայր, Քերթողահայր, Մեծն Մովսես, Տիեզերահռչակ, Սուրբ Մովսես Խորենացի պատվո անուններով։ Ուսումնառության տարիներին խորացրել է հունարենի իր իմացությունը, յուրացրել ոչ միայն ժամանակի հունալեզու քրիստոնեական մատենագրությունը, այլև անտիկ գիտության ու գրականության նվաճումները: Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ 431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։

Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, չնայած իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: Նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է «Հայոց Պատմություն» աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Նրանից առաջ որևէ մեկն այսպիսի պատմություն չէր գրել: Ընդունված է համարել, որ Խորենացին հայերին տվեց իրենց ծննդյան վկայականը: Նա բացատրեց, թե ովքեր են հայերը, ինչ ծագում ունեն, որտեղից են գալիս:

Հովհանես Թումանյան փաթեթ

Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը

Այս հոդվածում “ումանյանը ուզում էր ասել, որ հայերը իրենց բոլոր ձախողումներումմեղադրում էն, մեր հեռավոր հարևաններին «Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանցհետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնումառհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը»: Թումանյանըասում է, որ մեր հարևններըմեզ պետք է ստիպեն լինել զգույշ, զգաստ, շրջահայաց ուիմաստուն, բայց լինում է ուղիղ հակառակը: Վերջում նա ասաց որ միակ պատասխանը որըստացել ենք Կարաբեքիրի  հարձակման ժամանակ, եղել է «մենք ձեզ չենք կարող օգնել», նաևնա ավելացրեց որ միակ մեծ օգնությունը որը մենք ստացել ենք մեր հեռավոր բարեկամներիցեղել է հացը և շորը ամերիկայի կողմից:

Continue reading “Հովհանես Թումանյան փաթեթ”

Կարդում ենք Տերյան (նախագիծ)

1․ Կարդալ Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

Վահան Տեր-Գրիգորյանը, ով ավելի հայտնի է որպես Վահան Տերյան, ծնվել է 1885 թվականին՝ Թբիլիսիում: Նա սովորել է Գանձայի, Ախալքալաքի դպրոցներում, այնուհետև՝ Մոսվայի Լազարյան ճեմարանում: 1906 թվականին ընդունվել է Մոսկվայի պատմաբանասիրական ֆակուլտետ ու տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1913-1917 թվականներին սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, և ուսումնասիրել հայագիտական առարկաներ։ Ուսումնասիրել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն։ Նա նաև ռուսերեն է թարգմանել հայ հեղինակներից որոշ գործեր: 1919-ի աշնանը Տերյանը պետք է մեկներ միջին ասիա, սակայն այդ պահին նա թոքախտով է հիվանդ լինում, ինչն էր դառնում է իր ցավալի մահվան պատճառը։ 1908 թվականին Թբիլիսիում լույս է տեսնում Տերյանի բանաստեղծական առաջին շարքը, որը կոչվում է “Մթնշաղի անուրջներ”։ Այստեղից սկսվել է Տերյանի գրական ուղին։

2. Կարդա  Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ նյութերը: Գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրու նյութերի բովանդակությունը:

Տերյանն իր կյանքի ընթացքում շատ բաներ է հասցրել անել, չնայած, որ շատ երկար չի ապրել։ Կատարելագործել է հայ գրական լեզուն, գրել է դեռ այսօր արտասանվող բանաստեղծություններ, առաջինն է եղել, որ մտցրել է եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևեր։Դարձել է արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը։

3․ Ընտրել Տերյանի որևէ շարքը և կարդալ բանաստեղծությունները:

4․ Շարքից առանձնացնել՝

  • ամենահուզիչ-Աշնան Մեղեդին
  • ամենատխուր- Տխուր Զրույց
  • ամենաանհույս Շիրակի դաշտերից
  • ամենաոգեշնչող- Ես կգամ երբ դու մենակ կմնաս
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները – Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր:

5: Փորձել վերլուծել քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծական շարքը։

Ես կարդացի Գիշեր և Հուշեր բանաստեղծական շարքը։ Բանաստեղծությունների մեջ Տերյանը կիսվում էր իր հիշողություններով։ Նա պատմում էր իր սիրելիի և ընտանիքի մասին։ Ցանկանում էր, որ այդ հաճելի ժամանակները վերդառնան։ Այդ հիշողությունները շատ յուրահատուկ ձևով էր ներկայացնում։ Հիմնականում օգտագործում էր աշունը և գիշերը։ Իսկ երբ լսում ես աշուն կամ գիշեր բառերը բանաստեղծության մեջ, ապա հասկանում ես, որ բանաստեղծությունը կապ ունի ինչ-որ տխուր թեմայի հետ։

6.Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը

Այս ֆիլմում տեսնում ենք Վահան Տերյանի կենսագրական պատմությունը։ Պատանի տարիքում նա իր եղբայրների հետ մեկնում է Մոսկվա՝ կրթություն ստանալու Լազարյան ճեմարանում։ Որոշ ժամանակով բանտում ազատազրկում են նրան և ընկերոջը՝ հեղափոխական գործություններին մասնակցելու համար։ 1908թ․ լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծական ժողովածուն։ Այդ ժամանակ վիճակը լարված էր։ Հեղափոխականները պայքարում էին, հետո սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ 1914թ․-ից Տերյանը արդեն տեսնում էր ինչ էր կատարվում հայերի հետ։ Սոցիալ դեմոկրատ իր ընկերները դեմ էին Տերյանի ստեղծագործությունների այդքան ազատությանը։ Նրա մոտ սկսվել էին երևալ թոքախտի նշաններ։ Խնդրում է իր կնոջը գրի առնել իր վերջին բանաստեղծությունները։ 

Մխիթար Սեբաստացի

1. Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել։

Սեբաստիայի Ս Նշան եկեցեցի

Սեբաստիայի Ս․ Նշան վանքը հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր է։ Եկեղեցին իր կառուցվածքով նմանություններ ունի Ավան-Հռիփսիմե տեսակի հուշարձաններին։ Այն, ըստ Արիստակես Լաստիվերցու, շինել է Վասպուրականի վերջին թագավոր Մենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը։ Ս Նշան վանքում հոգևոր դպրոց է գործել։ Այս վանքում է պահվել նաև Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Մենեքերիմ—Հովհաննեսի գահը։ Եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք։

Continue reading “Մխիթար Սեբաստացի”