ճամփորդություն դեպի Վարդաձոր

This slideshow requires JavaScript.

Գարանանային մեր ճանփորդությունը այս անգամ սկսվեց Վարդաձոր գյուղից: Մենք մեր ճանապարհը սկեցինք Դպրոց պարտեզից: Ճանապարհին կանգ առանք Հայրավանքի մոտ և մի փոքր նախաճաշեցինք: Հասանք Վարդաձոր,  առաջինը գնացին Վարդաձորի միջնակարգ դպրոց ծանոթացանք երեխաների հետ, կերանք նրանց ճաշարանի ուտելիքը: Եղանք Վարդաձորի եկեղեցիներում՝ Քառաթև խաչ և Կարմրավոր: Գնացինք տուն տեղավորվեցինք և ճաշեցինք:Մեզ հյուրընկալել էր Մանուկյան Ռոբերտի ընտանիքը: Երեկոյան խաղացինք աշխարհագրական լոտո: Արդեն մոտենում էր գիշերը պառկեցինք հյուրասեյնակում և դիտեցինք ՛՛Գիշերը թանագարանում  ՛՛ֆիլմը:Արդեն երկրորդ օրն էր , նախաճաշեցինք  և մի քանի ժամ հետո գնացինք Մուխսու խաչեր և մինչ հասնելը մենք բարձրացանք բարձր սար: Իջնելուց  մտանք  Սուրբ Սարգիս  եկեղեցի մոմ վառեցինք և գնացինք տուն: Հանգստանալուց հետտ  գնացինք  Ռոբի պապիկի  տուն այնտեղ տեսանք թոնիր մտանք, նրանց տուն, որտեղ կար մեծ երդիկ, եղանք նրանց գոմում, կով կթելու արարողությանը մասնակցեցինք, իսկ մեր դասարանի Մարտիրոսյան Արմենը կթեց կովը: Տանը մեզ սպասվում էր թոնրի խորոված, ընթրեցինք և գնացինք  քնելու: Առավատոյան սկսեցիք Զատիկ ձվեր ներկելու արարողություն, այնուհետև գնացինք դպրոցի երեխաների հետ նշելու Սուրբ  Զատիկը և եկանք տուն հավաքվեցինք ճաշեցինք ու ընկանք ճանապարհ: Այցելեցինք  Ձորագյուղի ալրաղաց, տեսանք,թե ինչպես են  ցորենից ստանում ալյուր: Շարունակեցինք  ճանապարհը,կանգ առանք Սևանա լճի մոտ մի փոքր ճաշեցինք ու շարունակեցիք ճանապարհը: Երևանում ինձ դիմավորեցին իմ ծնողները:

 

 

 

 –1

Leave a comment