Հեռավար-առցանց ուսուցման հետ կապված խմդիրները Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում

– Ինչպե՞ս է կազմակերպվում տեսադասերը ձեր դպրոցում։

– Մեր դպրոցում տեսադասերը անում ենք Ֆեյսբուք և Zoom ծրագրերով։

– Դասարանի բոլոր երեխաները հնարավորություն ունե՞ն տեսադասերին մասնեկցելու։

– Դասարանի ոչ բոլոր երեխաներն են մասնակցում, քանի որ կան երեխաները, ովքեր չունեն համապատասխան տեխնիկա կամ ինտերներտ կապ։

-Ի՞նչ խնդիրներ  ունեք տեսադասերի հետ կապված և, եթե կան  ինչպե՞ս են լուծվում  ուսուցիչների և աշակերտների կողմից այդ խնդիրները։

-Իրականում խնդիրները շատ են, օրինակ մաթեմատիկայի դասաժամին հարկավոր է թեման բացատրել գրատախտակի վրա, բայց մենք չունենք այդ հնարավորությունը և ուսուցիչը փորձում է ինչքան հնարավոր է այդ ամենը  բանավոր բացատրել։ Մեզ համար անսովոր է առանց տեսնելու հասկանալ, թե ինչ է ասում ուսուցիչը։

Երեխաները չունեն համակրգիչներ և հզոր սմարթֆոներ մենք ստիպված օգտագործում են մեսինջեր, իսկ ֆեյսբուքը հնարավորություն չի տալիս 8 հոգուց ավելի մարդ միանալու տեսազանգին։ Մենք բաժանվում ենք խմբերի և լինում է, որ շատ երեխաներ չեն կարողանում մասնակցել տեսադասերին։ Այն երեխաները ովքեր չեն կարողանում մասնակցել դասին ուսուցիչը իր անձնական էջ ով առանձին  բացատրում է թեման որպիսզի աշակերտը հետ չընկնի։ Եվ մենք երեխաներով փորձում ենք հեռախոսազանգերի միջոցով իրար օգնել։

Հարցազրույց անցկացրեցի Գառնի թիվ 1 հիմնական դպրոցի 5-բ դասարանի սովորող  Քնարիկ Աղաջանյանի հետ։

Leave a comment