Արատես

Հունվար 23 ին ճանապարհ ընկանք դեպի Արատես։ 2 ժամ ճանապարհից հետո հասանք տեղավորվեցինք ճաշեցինք և երեկոյան սկսեցին քննարկումն էր տարբեր թեմաներով։Հետաքրքիր քննարկում եղավ։ Քննարկեցինք մեր մասնագիտություները նպատակները և շատ բաներ։ Լոտո խաղացինք կարտոֆիլի պլեճ կերանք և գնացինք հանգստանալու։  Առավոտյան նախաճաշից և նախավարժանքից հետո  պատրաստեցինք գլինտվեյն։Գինով և մրգերով պատրաստված խմիչք ։ Սահնակ վարեցինք  քայլարշավ կատարեցինք Արատեսի տարածքովև վերադարձանք։ Վերադառնալուն պես ընկեր Ջուլին և ընկեր Հասմիկ պատրաստեցին քյալագյոշ հին հայկական ճաշատեսակ անձամբ ինձ շատ դուր եկավ։ Երեկոյան ընթրիքին կերանք ընկեր Նելի պատրաստած հիանալի թոնրի խորովածը։ Կրկին քննարկում արեցինք, թե որն է մեզ համար գեղեցիկ ։ Ինձ համար դա բնություն է  եղևնիներ ով պատված անտառը որի խորքում կա փոքր լճակ։Քննարկելուց հետո գնացինք քնելու։ Առավոտյան հավաքվեցինք և վերադարձանք Երևան։ Հիանալի ժամանակ անցկացրինք հիանալի մարդկանց հետ։   

Leave a comment